Pastinfo.am-ը գրում է․

ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը ԱԺ-ում անդրադարձավ Գերագույն դատարանի ստեղծմանը։

Երվանդ Խունդկարյանը նկատեց՝ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթներն իրարից էականորեն տարբերվում են. «Դատավորներս շատ ավելի պահպանողական բնավորություն ունենք, և իմ կարծիքով դատական իշխանության հետ կապված ցանկացած գործողություն ավելի շատ պահպանողական մտածելակերպից պետք է բխի և կտրուկ փոփոխություններն ինձ համար անընդունելի են։ Շատ ավելի արժեքավոր է ֆիքսել X և Y իրավիճակը և հասկանալ՝ որն են այդ պրոբլեմները և դրանք վերացնել, քան գնալ շատ ավելի մեծ անորոշության և նոր հասկանալ, թե ինչքան նոր պրոբլեմներ կարող ենք ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում։ Կլինի X կամ Y մոդելը, դա իմ որոշելիքը չէ, ընդամենը կարող եմ իմ կարծիքը հայտնել, բայց ցանկացած փոփոխություն պետք է խիստ կշռադատված լինի և ցանկացած փոփոխության կենտրոնում պետք է լինի թիվ 1 հիմնախնդիրը՝ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ իրագործումը»,-ասաց Երվանդ Խունդկարյանը։

Վերջինս նկատեց՝ երբ կլինի համապատասխան փոփոխություն, համապատասխան կանոնակարգումներ, թե՛ Վճռաբեկ դատարանի դատավորների հետագա պաշտոնավարման, թե՛ ՍԴ դատավորների հետագա պաշտոնավարման մասով, նոր իր դիրքորոշումը կարող է արտահայտել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել