Pastinfo.am-ը գրում է․

Կանարյան արշիպելագի Պալմա կղզու ափերի մոտ իսպանացի ուժայինները կալանել են Խորվաթիայից կոկաինով բեռնված նավը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի- ն՝ վկայակոչելով երկրի քաղաքացիական գվարդիային։

Կղզուց 141 կմ հեռավորության վրա Քաղաքացիական գվարդիան աբորդաժ է վերցրել Magic առագաստանավը։ Մաքսանենգներից առգրավել են ավելի քան մեկ տոննա կոկաին, որը փաթեթավորված էր 980 փաթեթներում։ Ձերբակալվել են անձնակազմի երեք անդամներ, նրանք բոլորը Խորվաթիայի քաղաքացիներ են։

Փետրվարին Իսպանիայի իրավապահ մարմինները Խորվաթիայի ազգային ոստիկանության հետ համատեղ թմրանյութերի դեմ պայքարի գործողություն էին իրականացրել։ Ավելի ուշ նրանց են միացել գործընկերները Կանարյան կղզիներից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Նիդեռլանդներից եւ Ֆրանսիայից:

Պարզվել է, որ ձմռանը Magic մեկնել է Դուբրովնիկից Չեռնոգորիիա, իսկ հետո պետք է գնար դեպի Իսպանիա։ Տարեսկզբին նավը գտնվում էր Բարբադոսից եւ Մարտինիկից մոտ, հունիսին վերադարձել է Կանարյան կղզիներ, այնուհետեւ ուղեւորվել Է Բրազիլիայի կողմը, սակայն շուտով անձնակազմը, ինչպես ենթադրել են իսպանական գերատեսչությունում, ուղղություն է վերցրել դեպի հարավ՝ Աֆրիկային զուգահեռ:

Քաղաքացիական գվարդիայում պատմել են, որ երբ Magic-ը կտրուկ փոխել է շարժման ուղղությունը, գործակալները բռնել են այն, քանի որ պարզ է դարձել, որ նավը թմրանյութով է բեռվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել