Pastinfo.am-ը գրում է.

Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող Եղեգնուտ համայնքի բնակիչների պատվիրակները հանդիպել են ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ։ Վերջինս հեռախոսազանգի միջոցով հայտնել էր, որ ցանկանում է վարչապետի խոսքը փոխանցել ակցիայի մասնակիցներին, որից հետո քաղաքացիներից երեքը հանդիպել են վերջինս հետ։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել է նաև համայնքի ղեկավարի ժպ-ի տեղակալ Աշոտ Խուրշուդյանը և իրավապաշտպան Այսեր Իսայանը։ Մեր թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ ավարտվել է հանդիպումը, որի ընթացքում Եղեգնուտցիների իրավաբանը մանրամասն ներկայացրել է վարչական դատարանի որոշումները: Նաիրի Սարգսյանը նշել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մանրամասն ներկայացրել է Եղեգնուտ համայնքի բնակիչների իրավական եւ օրինական պահանջները: Կառավարության ներկայացուցիչն ասել է, որ եղեգնուտցիների իրավական հիմնավորումները քննարկվելու է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի եւ այլ աշխատակիցների հետ: Կառավարության ներկայացուցիչները նշել են, որ եղեգնուտցիներին պատասխան կտան 1-5 - 2 ժամվա ընթացքում։

Հիշեցնենք, որ Արմավիրիր մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները դեմ նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի վերադարձին: Համայնքի բնակիչները տեւական ժամանակ է պարբերաբար գալիս են կառավարության շենքի դիմաց, բողոքի ակցիա իրականացնում, ներկայացնում իրենց մտահոգությունները` համայնքի գյուղապետի հետ կապված եւ պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Համայնքի բնակիչները նշում են, որ հարցը չեն կարողանում լուծել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ, վերջին հանդիպումից հետո նա այլեւս չի ցանկանում տեսնել գյուղապետի հրաժարականը պահանջող գյուղացիներին: Ըստ համայնքի բնակիչների՝ մարզպետը պաշտպանում է գյուղապետին: Նախկին գյուղապետը անհասկանալի ճանապարհով ձեռք է բերել կնիք, անդորրագրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել