Թրամփը մեղադրվում է սկզբնական փուլում վիրուսի վտանգը թերագնահատելու մեջ: Ըստ դեմոկրատական մամուլի՝ Թրամփն ավելի շուտ է իմացել վիրուսի և դրա իրական վտանգի մասին, սակայն ժամանակին ճիշտ քայլեր չի ձեռնարկել՝ ըստ էության տապալելով պայքարը:
Իրավիճակը կարծես ավելի է խճճվել, երբ թեմայի մեջ է ներքաշվել «Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի» տնօրեն Էնթոնի Ֆաուչին: Երկրի «գլխավոր համաճարակաբան» Ֆաուչին, ում մասնագիտական գիտելիքները դեմոկրատները կասկածի տակ չեն առնում, լուրջ հակասություններ ունի Թրամփի հետ: Ամիսներ առաջ Թրամփը նրան ցանկանում էր աշխատանքից ազատել, ինչի պատճառով նախագահը հայտնվել էր դեմոկրատների ակտիվ կրակի տակ: Սակայն օրեր առաջ Ֆաուչին հայտարարել է, որ Թրամփը երբեք չի թերագնահատել կորոնավիրուսի իրական վտանգը:
Սա, իհարկե, դեմոկրատների համար հիմք չէ, և նրանք շարունակելու են Թրամփի ուղղությամբ լայնամասշտաբ հարձակումները, ինչն էապես թուլացնում է Թրամփին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/americanstudies.am/photos/a.438147063623987/793428718095818/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել