Armlur.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի մի շարք բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Զանգվածային թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ալկոհոլային թունավորման արդյունքում տուժել է 27 անձ, որոնցից 10-ը մահացել է: Քրեական գործով նշված 27 անձինք ճանաչվել են տուժող:

Հիշեցնենք, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը) 2-րդ մասով: Եվս երկու անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-207-րդ հոդվածի (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելուն կամ իրացնելուն օժանդակելը) 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել