Ի՞նչ էր իրականում նշանակում Նիկոլ Փաշինյանի` «իշխանության որ գանք, բոլոր հարցերը լուծելու ենք» խոստումը: Ասեմ:
- Աշխատավարձերը բարձրացնելու խոստումը փաստորեն վերաբերվում էր ոչ թե ուսուցիչներին, բժիշկներին, պետ. ապարատի աշխատողներին և այլն` այլ միայն իրենց «վերնախավին», իր ազգադավ նախարարներին ու պատգամավորներին:
- Ժողովրդին խրախուսելը կրկին ոչ թե շարքային բանող, ջանացող, աշխատող ժողովրդին էր վերաբերվում` այլ իր անկուշտ կուտոկին, որ պարգևավճար է ստանում նույնիսկ այս ծանր իրավիճակում:
- Տնտեսական աճի խոստումները ոչ թե պետության համար էին, այլ սեփական ջեբերը լցնելու:
- Տնտեսության բարգավաճում ասելով նկատի ունեին երկիրը ճգնաժամի դուռը հասցնելն ու մարդկանց տուգանելով թալանելը:
- Ժողովրդավարություն ասելով նկատի ունեին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների գլխին գործեր կարելն ու քաղաքական հետապնդումների ենթարկելը:
- Անկախ դատարան նշանակում էր Նիկոլի քիմքին հաճելի որոշումներ կայացնող ծախված դատարան ունենալը:
.
.
.
Կարող եք շարունակել, ընկերներ: Այնքան շատ են սուտ խոստումները, որ մի տարի էլ թվարկենք, չենք վերջացնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել