«Գլոբբինգ» ընկերությունը ներկայանում է նոր, մասշտաբային «Online Shopping Network» նախագծով:

«Online Shopping Network» ընկերությունը ներկայացնում է ներքին առաքման և լոքերների (ավտոմատացված ստացման կետեր) ամենամեծ ցանցը Հայաստանի 300-ից ավելի հասցեներում: Այն հրաշալի հնարավորություն է օֆլայն և օնլայն բիզնեսների համար, որը թույլ կտա ընդլայնել իրենց գործունեության աշխարհագրությունը և առաքում կատարել ամբողջ երկրի տարածքում: Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Շիրակ՝ Հայաստանի բոլոր մարզերում և Երևանի բոլոր համայնքներում կլինեն լոքերներ, որտեղից քաղաքացիները կստանան իրենց պատվերները:

Blognews.am-ը նույնպես ներկա էր ասուլիսին:

«Գլոբբինգ» ընկերության հիմանդիր տնօրեն Դավիթ Հարությունյանը նշեց, որ «Online Shopping Network»-ը ամենամեծ և ամենաինովացիոն առաքման, լոքերների ցանցն է Հայաստանում: «Այս միտքը մեզ մոտ ծագեց համաճարակային իրավիճակի ընթացքում, երբ բազում օնլայն խանութ սրահներ դիմեցին մեզ: Ինչու՞ ամենամեծ՝ քանի որ «Online Shopping Network»-ի սմարթ լոքերները տեղադրվելու են 300-ից ավելի հասցեներում և ինչու՞ խելացի՝ որովհետև աշխարհում նման արհեստական բանականության համակարգ չկա, որը հաշվառկում է փաթեթը որ դարակում տեղադրել, հաճախորդը կարող է ծանրոցը ստանա լընդհամենը մատնահետքով, իսկ վճարումը կարող է կատարվել տեղում»:



Ի դեպ, առաքումն իրականացվում է շատ արագ՝ Հայաստանում պատվերի հաջորդ օրը, իսկ Երևանում՝ հենց նույն օրը: Լոքերները կլինեն տեղադրված բիզնես կենտրոններում, մետրոյի անցումներում և այլ հասանելի վայրերում: «Online Shopping Network» ընկերության հիմնադիր տնօրեն Վահե Ավետյանը նշեց. «Արդեն իսկ բոլոր ընկերությունները, բոլոր օնլայն խանութ սրահները, վաճառք իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձիք կարող են հայտ լրացնել, որը առկա է մեր սոցիալական կայքերում, հայտը լրացնելուց հետո մեր մասնագետները կապկհաստատեն բոլոր դիմորդների հետ, կծանոթացնեն մեր գնացուցակին, կանոններին և շատկարճ ժամկետում արդեն կսկսեն աշխատել»: «Online Shopping Network» հասարակական նախագիծը GInnovation-ի ծրագրերից մեկն է, որի շրջանակում ընկերությունն ամեն շաբաթ ներկայացնում է նորարարություններ և ինովացիոն գործառույթներ, որոնք տեղական ու միջազգային գնումների գործընթացը դարձնում են ավելի հարմար ու մատչելի:

Հիշեցնենք, որ դեռ 2018-ին ընկերությունը ներկայացրեց Հայաստանում գործող առաջին ավտոմատացված պատվերների ստացման կետերը՝ պարզեցնելով պատվերների ստացմանգործընթացը: Այն առաջինն էր, որ ներկայացրեց օնլայն շոփինգ սրահները, փաստացի քաշով հաշվարկը, առաջին ռոբոտացված ինովացիոն համակարգը, մաքսային մարմնի ինտեգրումը, առաջին ավտոմատացված լոքերները, առաջին ֆրանչայզինգ ծրագիրը ՀՀ-ում և շատ ավելին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել