Lurer.com-ը գրում է.

Բրիտանացի երգչուհի Ադելը, ով, վերջին տվյալներով, կորցրել է մոտ 45 կգ, առաջին անգամ բիկինիով ցուցադրել է իր սլացիկ մարմինը: 

Լուսանկարում երգչուհին կրում է Ճամայկայի դրոշի պրինտով բիկինի, մոխրագույն լեգինսներ: Նրա կերպարն ամբողջացրել են աքսեսուարները և յուրօրինակ սանրվածքը:

Ինստագրամում հրապարակված լուսանկարին կից Ադելը շնորհավորել է իր հայրենակիցներին «Notting Hill Carnival» փառատոնի կապակցությամբ, որն այս տարի չի կայացել կորոնավիրուսային համավարակի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել