Armlur.am-ը գրում է.

Սեպտեմբերի 4-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ նախագծերի փաթեթ, որը հնարավորություն կտա այլեւս չերակարաձգել արտակարգ դրությունը եւ որոշումներ ընդունել նոր օրենսգրքի համաձայն:

Իսկ ինչ է սահմանում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի փաթեթը.

Այս նախագծով հնարավորություն կստեղծվի բռնկումների դեպքում կարանտին սահմանել, նույնիսկ երբ երկրում արտակարգ դրություն չի հայտարարված: Կախված վիրուսի տարածվածության աստիճանից` կարանտինը կսահմանեն մարզպետը, Երևանի քաղաքապետը կամ կառավարությունը:

Մասնավորապես այն դեպքերում, երբ կարանտինը կսահմանվի Երևանի քաղաքապետի կամ մարզպետի կողմից, հնարավոր կլինի կիրառել հետևյալ միջոցառումները. համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժվելու և իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ, ինքնամեկուսացում, մեկուսացում:

Եթե կարանտին սահմանի կառավարությունը, ավելի խիստ միջոցառումներ հնարավոր կլինի կիրառել, օրինակ՝ արգելել հավաքները, սահմանափակել կրթական ու այլ հաստատությունների գործունեությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել