«Իրավունք» թերթը գրում է. «Արարատի մարզի նախկին փոխմարզպետ Հայրո Բաբայանի քարտուղարուհի Նելլի Հարությունյանը, ով ժամանակին խորհրդարանական ընտություններին սատարել է ԲՀԿ-ին՝ ի օգուտ կուսակցության ձայներ է հավաքել, այսօր կրկին տեղ է գտել Արարատի մարզպետարանում:

Պարզապես այս անգամ էլ «իմքայլական» է դարձել եւ մարզպետարանում հանգրավանել «տարօրինակ» մրցույթով աշխատակազմի ղեկավար դարձած Լիլի Միրզախանյանի օգնականի կարգավիճակով:

Մարզում այս նշանակման հետ կապված բողոքի ալիք է բարձրացել: Տեղացիների խոսքով. «Բազմաթիվ խելացի մասնագետներ եւ ազնիվ երիտասարդներ, որոնք պայքարել են կյանքի որակը բարեփոխելու նպատակով, այսօր գործազուրկ են, մինչդեռ ոմանք շատ ճարպկորեն իրենց ճանապարհը հարթում են՝ տեղավորվելով նորօրյա իշխանությունների «գրկում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել