Lurer.com-ը գրում է․

Առօրյան տարբերվող դարձնելու համար կարելի է ինտիմ հարաբերությունների ավանդական վայրը՝ ննջասենյակը, փոխարինել ավելի հետաքրքիր վայրով: Հետաքրքիր է՝ ինչ անսովոր վայրեր են մարդիկ նախընտրում սեռական հարաբերությունների համար: 

1. Սեքս լողափում։ Սա կինեմատոգրաֆիական ամենատարածված սյուժեն է՝ արկածախնդրությամբ և սիրավեպի ոգով: Կյանքում գոնե մեկ անգամ արժե սա փորձել։ Վստահ եղեք, որ երկար տարիներ կհիշեք այն:

2. Ավտոմեքենայի մեջ։ Սա ամերիկյան մելոդրամաներից վերցված մեկ այլ պատմություն է: Կազմակերպելը նույնիսկ ավելի հեշտ է, քան լողափում։ Մնացած ամեն ինչը կախված է ձեր նախասիրություններից:

3. Լեռան գագաթին։ Լեռնային տուրիզմի երկրպագուները գիտեն, որ լեռան գագաթին՝ վրանում, սեքսը սենսացիա է ոչ միայն շրջապատի անսովոր վայրի և գեղեցկության պատճառով, այլև օդում թթվածնի ցածր պարունակության պատճառով: Որպեսզի ռիսկի չդիմեք, խորհուրդ ենք տալիս դա անել միայն այն դեպքում, եթե լիովին առողջ եք: 

4. Կինոթատրոնում։ Կինոթատրոնում սեքսը, իհարկե, մանր խուլիգանություն է, բայց երբեմն կարելի է անկարգ լինել: Հրահանգները պարզ են։ Ընտրեք կինոթատրոնը, գնեք տոմսեր վերջին շարքի համար, համոզվեք, որ ոչ ոք մոտ չէ, և վայելեք պահը: 

5. Խոհանոցում։ Եթե դուք դեռ պատրաստ չեք արմատական փորձերի, խոհանոցում սեռական հարաբերություն ունեցեք: Համոզված եղեք, որ հյուրեր ընդունելիս ձեր խոհանոցում ամեն անգամ հայացք կփոխանակեք ձեր զուգընկերոջ հետ: Փոքրիկ գաղտնիքները մարդկանց միավորում են:

6. Լոգարանում։ Շարունակենք ուսումնասիրել բնակարանը և տեղափոխվել լոգարան: Ցնցուղի տակ սեքսը թույլ է տալիս մոռանալ հարևանների գոյության մասին։ 

7. Պատշգամբում։ Եթե դուք ունեք ապակեպատ պատշգամբ, ապա ամռանը այն կարող է դառնալ սեքսի հիմնական վայրը: Կազմակերպեք այն, ինչպես ցույց է տրված կինոնկարներում՝ մի գեղեցիկ վերմակ, փոքրիկ լամպ (ավելի լավ է հրաժարվել մոմերից), միացրեք ձեր նախընտրած երաժշտությունը և վերցրեք մի բաժակ գինի (կամ հյութ): Այս մթնոլորտը թույլ կտա ձեզ հանգստանալ և ռոմանտիկ տրամադրություն հաղորդել:

8. Ծնողների տանը։ Սեքսոլոգները ասում են, որ շատ կանայք և նույնիսկ տղամարդիկ ոգևորված են իրենց ծնողների տանը սեռական հարաբերություն ունենալու մտահղացմամբ: Եթե դուք պատկանում եք այս կատեգորիայի, մենք խորհուրդ ենք տալիս չհետաձգել և գործնականում իրագործել այս գաղափարը առաջիկա հանգստյան օրերին:

9. Վերելակի մեջ։ Սեղմեք վթարային կանգառի կոճակը և վերջ, վայրը ընտրված է։ Վելակում սեռական հարաբերություն ունենալու համար անհրաժեշտ է 5-10 րոպե: Նման իրավիճակում ադրենալինը մեծ մասշտաբների է հասնում, և աննկարագրելի հույզերը ապահովված են: 

10. Նավակի մեջ։ Ամռանը գնացեք լողափ և վարձեք մի փոքրիկ նավակ: Նավարկեք դեպի լճակի կենտրոն: Այստեղ դուք ձեզ ավելի հարմարավետ կզգաք և չեք ամաչի լողորդներից: Հետո, կարծես ոչինչ չի եղել, գնացեք կերակրեք բադիկներին և արևայրուք ընդունեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել