Հարգելի լրագրողներ,

խնդրում եմ ձեռնպահ մնալ «Հրայր Թովմասյանի քրեական գործը» ձևակերպումն օգտագործելուց, քանի որ նման քրեական գործ պարզապես չկա։

Նույնիսկ եթե մենք ընդունենք բոլոր ապացույցների արժանահատավությունը և թույլատրելիությունը, պնդում եմ՝
չկա որևէ սկզբնական կամ ածանցյալ, ուղղակի կամ անուղղակի ապացույց պարոն Թովմասյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ։

Սա դասագրքային օրինակ է, թե ինչպես է գործի քննության ընթացքում «ջախջախված քննչական վարկածը», իսկ իրականում վերևից իջեցված կեղտոտ քաղաքական պատվերը դառնում մեղադրական եզրակացություն և ապօրինի հանրաքվեից առաջ խայտառակությունից խուսափելու նպատակով ուղարկվում դատարան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել