Amerikayidzayn.com-ը գրում է․

Հանրապետական պատվիրակ Շիրլեն Օստրովը համավարակից ի վեր առաջին անգամ է լքում դեմոկրատների կողմից ղեկավարվող Հավային:

«Մեր տնտեսությունը քանդվել է, զբոսաշրջիկներ չկան, ռեստորանները փակ են: Մարդիկ կարծում են, որ սա չէ լուծումը»,- ասում է նա:

Ավանդաբար դեմոկրատների կողմից ղեկավարվող Օրեգոն նահանգում, ուր երեք ամիս է ինչ շարունակվում են ռասայական խտրականության դեմ «Սևերի կյանքն արժեք ունի» կոչով ցույցերը, նույնպես հանրապետական լինելը հեշտ չէ: Օրեգոնի պատվիրակ Բիլ Քուրիերն ասում է, որ նախագահն արել է հնարավորինը՝ ցույցերը դադարեցնելու համար:

«Երբ նախագահն առաջարկեց Փորթլենդում անկարգությունները դադարեցնել ազգային և դաշնային միջոցներով և քաղաքապետն ու նահանգապետը նրան քննադատեցին, դա դուր չեկավ տեղի բնակիչներին»,- ասում է նա:

Դեմոկրատներն էլ իրենց հերթին պնդում են, թե նախագահ Թրամփի գործողությունները բացասաբար են ազդել, թե՛ համավարակի, և թե՛ ռասայական խտրականության դեմ անցկացվող ցույցերի վրա:

Թեև ազգային հարցումների տվյալների համաձայն դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենն այժմ առջևում է, այնուամենայնիվ, հանրապետականների շրջանում Դոնալդ Թրամփը ժողովրդականություն է վայելում:

Քանզասի պատվիրակ Մայք Քուքելմանի խոսքերով, Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ ոչ մի նորություն չի հնչել:

«Բայդենի ասածի մեծ մասը պարզապես քննադատություն էր նախագահի հասցեին: Նա չասաց, թե ինչ է անելու ինքը և իր վարչակազմը ընտրվելու դեպքում»,- ասում է նա:

336 պատվիրակներ հրավիրվել են Սպիտակ տուն՝ դիտելու, թե ինչպես է նախագահ Թրամփն ընդունում իր կուսակցության առաջադրումը՝ որպես նախագահի թեկնածու գալիք ընտրություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել