Նախկինների օրոք ահագին լավ բան կար: Մեծ առումով կառավարության բոլոր ցուցանիշներն էին ավելի լավը, բայց դրանից զատ էլ բաներ կային: Օրինակ Մեսչյանը լավ երգահան ու ճարտարապետ էր, ցավոք այսուհետ իրա լավը միայն մի ենթատեքստում ա հիշատակվելու: Լավ ընդդիմադիր էր համարվում նաև ոմն Փաշինյանը, հիմա պարզվեց իր ու Մեսչյանի լավը քույր քաղաքներ են: Քաղաքապետ Մարությանին շատերը համարում էին լավ երգիծաբան (ես էդ մարդկանց թվում չէի, իմ համար նա առավելագույնը ծաղրածու էր): Լավն էին էն ժամանակ նաև բնապահպանները ու մնացած քաղակտիվիստները, ոչմի ծառ ու ոչմի քար առանց իրենց պաշտպանության չէր մնա: Լավն էին իրավապաշտպանները, բոլորի իրավունքներն էին պաշտպանում, նույնիսկ ամենաստոր տականքների, իսկ հիմա միայն ամենաստոր տականքներին են պաշտպանում: Բա հիշու՞մ եք այծիշնիկները ինչ լավն էին, դեմ էին... իսկ հիմա կողմ են... ամեն ինչին:

Հ.Գ. քաղաքացիական հասարակությունը պետք ա ոչնչացնել որպես երեսպաշտ անբարոյականության հիմնական աղբյուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել