Չորս տարի շարունակ մեր երկրում անընդհատ աղավաղվում է մի շատ կարևոր գործընթաց, որը ոչ թե Սերժ Սարգսյանի համար է կարևոր, այլ մեր երկրի համար է կարևոր։ Մեր երկրից, մեր ժողովրդից, մեր պետությունից ցանկանում են գողանալ շատ կարևոր հաղթանակ։ Եվ գողանում են նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Ապրիլյան պատերազմում մեր բանակի ու ժողովրդի հաղթանակը: Հաղթանակ` որը քաղաքական, ռազմական ու դիվանագիտական մեծ հնարավորություններ է տվել բանակցային գործընթացին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել