Պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, մի քանի անգամ խորհուրդ եմ տվել ձեզ լրացնել ձեր գիտելիքների պաշարը կամ գոնե գրագետ խորհրդատու վարձել կամ գոնե տարրական հարցերում Վիկիպեդիայի օգնությանը դիմել:

Դուք չգիտեք, թե ինչ է նշանակում կոռուպցիա, որի պատճառով նորից ընկաք, մեղմ ասած, անհարմար դրության մեջ, ձեր պատկերացմամբ դա ընդամենը ձեռքից ձեռք կաշառք տալ ու վերցնելն է:

Մի քաղվածք բերեմ Վիկիպեդիայից` «Կոռուպցիա, անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է։ Կոռուպցիան որպես վստահված իշխանության չարաշահում ունի մի շարք դրսևորումներ և բազում «նրբերանգներ», որոնցից են կաշառակերությունը՝ կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, կաշառքի շորթումը, հովանավորչությունը, պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, պաշտոնական կեղծիքը, պաշտոնական դիրքի օգտագործմամբ պետական սեփականության յուրացումն ու վատնումը, ինչպես նաև պաշտոնեական այլ չարաշահումները»:

Եկեք հիշենք, թե քանի անգամներ եք դուք չարաշահել ձեր պաշտոնեական դիրքը (միայն հեռախոսների մասին չարաբաստիկ օրենքի ոդիսականը ԱԺ-ում բավարար է), զբաղվել հովանավորչությամբ (ՍԴ ձեր կադրի լիակատար անգործության հովանավորումը լիովին բավարար է), ձեր պաշտոնեական դիրքն օգտագործել ճնշումներ գործադրելու համար և նման այլ չարաշահումներ արել:

Այնպես որ առանց ղալլաթ անելու` ձեր կառավարությունը, այո՛, կոռւմպացված է, դա որևէ կասկածի տեղիք չի տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել