Մի պահեք նման անտաղանդ պատգամավորներ, ամոթ ա։ «Իմ քայլ»-ի պատգամավորներից մեկն ասում է՝ Փաշինյանը Լուկաշենկոյին շնորհավորել է, որ Բելառուսը Ադրբեջանին կրկնապատիկ զենք չվաճառի։ Նման անհեթեթ բաներ մի ասեք, սա էլ ներքին քաղաքականություն չէ, որ ձեր տափակ մտքերով Պողոսներին «կտեք»։ Նիկոլը կարող էր ու շնորհավորել է Լուկաշենկոյին՝ եվրասիական սոլիդարության սկզբունքից ելնելով։ Սա ռեալպոլիտիկ է ու նորմալ է, բայց Գյլունազ տատի հեքիաթներ մի պատմեք․․․ Իսկ եթե կարծում եք, որ Նիկոլն ու եվրասիականությունը մի նավակում չեն տեղավորվում, դա արդեն լրիվ ուրիշ օպերայից է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել