Ամուլսարի շուրջ զարգացող իրադարձություններով արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ սպասում եմ:

Ամենաթեժ օրերին տեղում ծանոթանում էի իրավիճակին, ուսումնասիրում ոստիկանության և Ամուլսարի պահապանների առճակատումները:

Տեղում բողոքող բոլոր քաղաքացիների մեջ սպասում կար, նրանք սպասում էին կառավարության ղեկավարի խոսքին, այցին, նրանք ակնկալում էին լսված լինել իրենց ընտրած իշխանության կողմից:

Իշխանությունը պահպանում էր քար լռություն...

Վերադառնալով Երևան՝ որոշեցի մի քանի օր լռել՝ հավատալով, որ քաղաքական իշխանությունը վերջապես հաշվի կառնի Ջերմուկի ճանապարհին օրեր շարունակ տեղի ունեցող զարգացումներն ու վերջապես մի խոսք կասի: Լռելով սպասում էի: Սպասում էի, որ ինձ չմեղադրեին շտապողականության մեջ: Չասեին` ըհը, առիթը գտավ ու շտապեց քննադատել:

Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ինչից ասես, խոսեց՝ ամենաստից հարցից մինչև Բելառուսի նախագահին շնորհավորելը, բայց շարունակում է լռել երկրի ներսում տեղի ունեցող ամենագլխավոր իրադարձության մասին:

Այսպիսով կրկին հաստատվեց, որ Փաշինյանի իշխանությունն անզոր է որոշում ընդունել...

Վստահեցնում եմ՝ հայ ժողովրդին այսպիսի անկարող իշխանություն պետք չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել