Այսօր կխոսենք կանանց փոքրիկ սովորությունների մասին, որոնք շատ տղամարդկանց համար փոքր-ինչ տարօրինակ են համարվում: 

Թուլություն փոքր կենդանիների նկատմամբ

Կանայք մեծ սեր ու թուլություն ունեն փոքրիկ կենդանիների, խաղալիքների նկատմամբ: Երբեմն դա զարմացնում է տղամարդկանց, իսկ երբեմն էլ՝ նյարդայնացնում: 


Առարկաների նկատմամբ խանդ

Տղամարդը կարող է սիրել ոչ միայն կնոջը, այլ նաև իր մեքենան ու համակարգիչը: Պետք է նշել, որ այդ սերը կարող է նաև հավասար լինել: Երբեմն տղամարդը կարող է ավելի շատ ուշադրություն հատկացնել մեքենային, քան կնոջը: Տարօրինակ չէ, որ կինը սկսում է խանդել:

 

Բարձրակրունկներ

Յուրաքանչյուր աղջիկ կարծում է, որ ցանկացած աղջիկ պետք է կարողանա բարձրակրունկկների վրա քայլել: Շատ կանայք հաշվի չեն առնում, որ դա անհարմար է: Միևնույն է, նրանք դեռևս շարունակում են զոհել իրենց առողջությունն ու հարմարավետությունը գեղեցկության համար: 

Դիետաներ, այն էլ՝ երկուսի համար

Աղջիկներ կյանքում դիետաները մեծ տեղ են զբաղեցնում: Տարբեր միջոցների են դիմում նիհարելու համար: Դժբախտաբար, այդ ամենին մասնակցում են այդ աղջիկների սիրելի տղամարդիկ, ովքեր ստիպված փորձում են աջակցել իրենց կնոջը: 


Պարտաճանաչություն

Պարտաճանաչությունը շատ աղջիկների կյանքից դուրս է: Աղջիկներն անընդհատ ինչ-որ վայրից ուշանում են:  Ուղղակի խնդիրն այն է, որ առավոտյան ժամանակի մեծ մասը նրանք սուրճ են խմում և Instagram-ում ժամանակ են անցկացնում: Երբ քիչ ժամանակ է մնում, նրանք սկսում են վազել, որպեսզի պատրաստվեն, բայց, ինչպես հաճախ պատահում է, նրանք ժամանակ չունեն որևէ բանի համար և ուշանում են:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել