ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ինչպես գիտենք, Եկմալյան 1/1 հասցեում ձեռք է բերել նոր բնակարան, որի համար վճարել է 320 հազար դոլար: Քիչ առաջ ստացա տեղեկատվություն, որ հուզառատ Ալենը ձեռք է բերել նաև նոր Ռենջ Ռովեր ավտոմեքենա (նկարում պատկերվածը), որի շուկայական արժեքը տատանվում է 90-130 հազար դոլարի սահմաններում:

Շնորհավորում եմ Ալենին և ցանկանում նորանոր հաջողություններ:

Այո՛, Ալենը ականջալուր եղավ վարչապետի կոչին և հաղթահարեց իր գլխի աղքատությունը:

Իսկ եթե լուրջ, ապա հարստահարված և պանդեմիայի մեջ օրեցօր թաղվող տնտեսությամբ երկրում, երբ քաղաքացին հացի խնդիր ունի, նման ճոխ կյանքը անբարոյականություն է:

Նիկոլի ասած այն միտքը, որ համավարակը նոր հնարավորություններ է ստեղծում, փաստորեն, ճիշտ էր, սակայն այդ հնարավորությունը միայն ալենանմանների համար է:

No photo description available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել