Ջերմուկցիներն ու Ամուլսարի ճակատագրով մտահոգ քաղաքացիները նորից ցույց են անում։ Ուղիղ միացման հղումը տեղադրում եմ։ Ուզում եմ անպայման նայեք։ Տեսեք, թե ինչ խայտառակ վիճակ է։ Իշխանություններն այսօր շաաատ «ճոխ» են նախապատրաստվել մարդկանց բողոքին։ Խելքից շատ ոստիկան են բերել, դա բավարար չէ՝ մի հատ էլ իրենց ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցների թղթակիցներին են համապատասխան հարցերով «զինել» ու ուղարկել ցուցարարների մեջ։ Տհաճ տեսարան է։ Սա անգամ սադրանք չի։ Սա սովորական ստորություն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել