«Լիդիան»-ի 100 աշխատակիցներն իրենց աշխատանքային իրավունքները վերականգնելու պահանջով դիմել են դատարան: Հաջողության չհասնելու դեպքում կդիմեն ՄԻԵԴ:

Այդ դեպքում Հայաստանը կարող է տուգանվել, ինչպես ընկերության աշխատակիցների շահերը ներկայացնող փաստաբանն է պնդում, 30-35 մլն դոլարով:

Փաստացի, «Լիդիանն» սկսեց գործընթաց, իսկ Կառավարությունն առայժմ մատնված է տոտալ անգործության:

Հասկանալի է, որ խնդիրն իսկապես բարդ է. պետք է հաշվի առնվի հարցի և՛ բնապահպանական կողմը, և՛ սոցիալ-տնտեսականը: Բայց օբյեկտիվ, թափանցիկ ու փաստարկված գործընթացը Կառավարության կողմից այլևս չպետք է սպասեցնի:

Հ.Գ Կառավարության դիմաց հանքի շահագործման աջակիցներն, այդ թվում՝ «Լիդիան»-ի նախկին աշխատողները, ներկայացրին իրենց հորդորը վարչապետին ու Կառավարության անդամներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել