Լսեցի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը։ Բովանդակալից, բավականին խորը մոտեցումներով, ասելիք ունեցող մարդու լուրջ խոսք էր։
Բայց ինձ համար կարևորը դա չէր, եթե անկեղծ։ Ավելի կարևոր էր խոսքի, զրույցի մակարդակը, հանգստությունը, վիրավորանքների բացակայությունը, ասելիքի մասին գիտելիքի առկայությունը։ Լավ կլինի բոլորը ձգտեն այդ նշաձողին. դատարկ «կռուտիտներից», դիլետանտիզմից, ղժղժոցից, էժանագին ստերից, «հիմար - հիմարը դու ես» մակարդակից, մարդկանց էմոցիաների վրա խաղերից արդեն հոգնել ենք, զզվել ենք, էլ դրան դիմանալ չի լինում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել