Armlur.am-ը գրում է․

«Սևանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքի թեման, որին ներկա է եղել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, շարունակում է լայնորեն քննադատվել: Բանն այն է,  որ բազմաթիվ մարդիկ այդ օրն առանց դիմակների էին, անգամ նարգիլե էին ծխում։

Ինքը՝ Հայկ Սարգսյանը, փարթիի «բացահայտումից» հետո հրապարակավ ներողություն խնդրեց մասնակցելու եւ դիմակ չկրելու համար՝ ասելով, թե ընդամենը մի պահ դիմակ չի կրել, չնայած լուսանկարներն այլ բանի մասին էին վկայում: Ինչեւէ, չնայած պատգամավորը նաեւ հերքել էր, թե այդ տարածքն իրեն չի պատկանում, սակայն ընթերցողների ուշադրությունը գրավել էր նաեւ այն հանգամանքը, որ լուսանկարներից մեկում Հայկ Սարգսյանը համակարգչի դիմաց է:

ArmLur.am-ը պատգամավոր Հայկ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչ էր անում պատգամավորն այդ տարածքին պատկանող համակարգչի դիմաց. «Օգտվել եմ իրենց ինտերնետից, քանի որ տեղում բջջային ինտերնետը լավ չի աշխատում: Այդ ինտերնետից բոլոր հանգստացողները օգտվում են», – նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել