Քանի օր է հետևում եմ, թե ինչպես են մեր զինվորականության և բանակի ու պետության իրական նվիրյալների հաշվին իրենց համար հերոսի կերպար կերտում իշխանության ներկայացուցիչները։ Ընդհանուր առմամբ, իհարկե, խղճալի տեսարան է։ Սեփական հեղինակությունը բարձրացնելու մոլուցքով տարված` մարդիկ պարզապես ոտնակոխ են անում մեր երկրի ու ժողովրդի վերջին տասնամյակների բոլոր ձեռքբերումները` սկսած մեծ ու փոքր հաղթանակներից, ավարտելով հայկական պետության գոյության իսկ փաստից։ Իրենց թե հավատաս, կարելի կլինի կարծել, որ մինչ 2018թ. հեղաշրջումը Հայաստանում ոչինչ չի եղել։ Ավելի ճիշտ` ամեն եղածը սխալ էր, վատ ու անգամ թշնամական։

Նրանց մի մասը չի հասկանում ինչ է անում։ Բայց դա փոքրամասնությունը։ Մեծամասնության մոտ դա մշակված ու հետևողականորեն իրականացվող քաղաքականություն է։ Իրենք վաղուց էին այդ գծի մեջ ու հիմա էլ, երբ ստանձնել են պետության ղեկը, նույն այդ պետական ռեսուրսն ուղղել են մեր դեմ։ Նպատակը, կարծում եմ, պարզ է։ Մեթոդները նույնպես։ Եվ սա է այն կոնտեքստը, որը պայմանավորում է Փաշինյանի ու իր թիմակիցների` վերջին երկու տարիներին ասված ամեն մի խոսք ու արված ամեն մի գործ։ Երկար չեմ բացատրելու. բոլորն հասկանում են ինչի մասին եմ խոսում։ Դրանով է բացատրվում, օրինակ, այն հանգամանքը, որ ոչ մեկ չի զարմանում, երբ Արթուր Դանիելյանի դեմ քրեական գործ է հարուցվում։ Մարդիկ ոչ միայն չեն զարմանում, այլ անգամ սպասում էին դրան։ Որովհետև կա մի ճշմարտություն, որը չափազանց ակնհայտ է, բայց մինչ այս պահը բանաձևված չի։ Այն է, որ նրանք մեր դեմ թշնամություն են անում, իսկ մենք իրենց հետ մրցակցում։ Ընդամնեը։ Նրանք մեզ ատում են, իսկ մենք իրենց պարզապե չենք ընդունում։

Բայց մի կարևոր բան էլ կա։ Մենք չենք կարող իրենց պես ատել։ Չենք կարող իրենց պես թշնամություն անել։ Մենք չենք կարող իրենց պես ստոր լինել։ Պատճառները շատ են, հիմա չմանրամասնեմ։ Ասածս այլ է՝ այս պայքարն իրապես ազգային ազատագրական պայքար է։ Իսկ դա նշանակում է, որ պետք է անզիջում լինել։ Ոչ մի հանգամանքում ոչ մի վատ բանի վրա աչք չփակել։ Որովհետև մեր լռությունն իշխանությունը օգտագործելու է ոչ թե որպես արտաքին թշնամու դեմ ողջ հանրությանը կոնսոլիդացնելու լավ հնարավորություն, այլ որպես մեր տեսակը, մեր ընկերներին ու գաղափարակիցներին ճնշելու առիթ։ Անցած օրերի իշխանական վակխանալիան էլ ասածիս վառ օրինակ։ Նորից եմ կրկնում՝Փաշինյանի ու նրա ատելության կուսակցության թշնամին Ալիևն ու ադրբեջանցիները չեն։ Նրանց իրական թշնամին մենք ենք՝ մարդիկ, ովքեր երբեք չեն հանդուրժելու տարատեսակ տրանսերի, աղանդավորների, օտար գործակալների ու քայլարաստների իշխանությունը մեր երկրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել