Amerikayidzayn.com-ը գրում է․

Միջազգային ճամփորդությունների վրա դրված արգելքը չի կարող ուժի մեջ մնալ անժամկետ: Սակայն պետք է ավելին արվի երկրների միջեւ սահմանին կորոնավիրուսի տարածման հնարավորությունը կրճատելու ուղղությամբ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Վերջին օրերին որոշ երկրներում նորից ուժի մեջ մտան ճամփորդությունների նկատմամբ խստացումներ: Օրինակ, Մեծ Բրիտանիան մեծ վտանգի տակ դրեց զբոսաշրջության ճյուղը վերաբացելու Եվրոպական միության ջանքերը, երբ հրահանգեց կիրառել կարանտինի տակ պահել Իսպանիայից վերադարձող անձանց:՞

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը մեկ անգամ եւս հայտարարում է, որ պաշտպանիչ գլխավոր միջոցառումների իրականացման դեպքում է միայն հնարավոր կասեցնել համաճարակի տարածումը: Իսկ այդ պահանջներից գլխավորներն են դիմակ կրելը եւ մարդաշատ հավաքներից խուսափելը, ասում է նա:

‘’Գրեթե անհնար է պատկերացնել, որ առանձին երկրներ կարող են իրենց սահմաններն անորոշ ժամանակով փակ պահել: Տնտեսությունները պետք է վերաբացվեն, մարդիկ պիտի աշխատեն, առեւտուրը պիտի վերսկսվի’’, ասում է կազմակերպության արտակարգ իրավիճակների բաժնի ղեկավար Մայք Ռայընը:

Ռայընի խոսքերով, իրավիճակն Իսպանիայում այսօր շատ հեռու է այն ծանր իրավիճակից, որն առկա էր համավարակի տարածման սկզբնական փուլում: Նա վստահ է, որ այս երկրում տեղ տեղ նկատվող բռնկումները շուտով կվերահսկվեն: Սակայն դեռ երկար օրեր կամ շաբաթներ են հարկավոր հիվանդության ապագան կանխատեսելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել