Բրիտանացի գրող Մարկ Դոուսոնը հանրահայտ դառնալու անսովոր ձև է գտել: 47-ամյա գրականագետը, որը ստացել է իրավաբանի կրթություն և հմտացել է թրիլլերներ գրելով, գնել է իր սեփական գիրքը, որպեսզի այն հայտնվի բեսթսելլերների շարքում:

Ընդհանուր առմամբ՝ Դոուսոնը ձեռք է բերել իր «Մաքրողը» (The Cleaner) վեպի ավելի քան 400 օրինակ: Գիրքն արդյունքում հայտնվել է Sunday Times թերթի թոփ-10 բեսթսելլերների շարքում՝ գրավելով 8-րդ հորիզոնականը:

Գիրքը, որը մարդասպան Ջոն Միլթոնի մասին պատմող վիպաշարի հերթական մասն է, առանց գրողի «օգնության» էլ բավականին լավ է վաճառվել: Մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է գրքի 1300 օրինակ: Այս ցուցանիշով այն կզբաղեցներ բեսթսելլերների ցուցակի 13-րդ հորիզոնականը: Այնուամենայնիվ, Մարկը որոշել էր բարելավել գրքի դիրքը: Գրքերը ձեռք բերելու համար Մարկը ծախսել է ավելի քան 4600 դոլար: Մեծ Բրիտանիայում գնված գրքերը նա պատրաստվում էր վերավաճառել Միացյալ Նահանգների ընթերցողներին, նա արդեն պայմանավորվել էր ցանկացողների հետ:

Դոուսոնի արարքը հակասություններ է առաջացրել: Նրա գրչընկերները վրդովված էին այսպիսի «խարդախությունից: Սակայն, ինչպես գրում է The Guardian-ը, գրողը ո՛չ օրենք է խախտել, ո՛չ էլ կակնոն: Չնայած՝ էթիկայի տեսանկյունից նրա գործողությունները կարող են կասկածներ առաջացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել