Հերթով կարդացի ժամանակակիցների գործերը , որոնք տեղ են գտել դպրոցական ծրագրում : Առաջին բանը , որ պետք է անեմ ,դա պարզելն է , թե աշխատանքային խմբի ո՞ր անդամն է առաջարկել այս պատմվածքները : Այո՛, ինձ համար գործեր էին, որոնք թռիչք չէին , բայց մոտեցումներ էին , բայց դպրոցահասակ երեխան ինչու պիտի վերլուծի ստեղծագործություններ, որտեղ մտքի թռիչքը հասնելու է առավելագույնը «Հադեսի տուն» :
Ամենաշատ օգտագործվող բառերն են գրեթե բոլոր գործերի ՝ գերեզման , դագաղ , մահ , ինքնասպանություն , մահացածի հայացք , գերեզմանաքար , քելեխ և այլն : Է հետո՞:
Պապս կասեր .«Օղորմի մեռելաց, քիչմ էլ սաղ մնացողի մասին խոսեք» :
Ասենք ինչու՞ նման թեմաներ ընտրել, ես չեմ հասկանում , երբ առանց այն էլ դեռահասության տարիքն ինքնին ճգնաժամային է : Լավ ոչ մի մոտիվացնող նյութ չունե՞նք:
Հա՜, հասկանում եմ , որ մեր դասականների մեջ էլ կան էլի նման թեմաներ , բայց փոխելուց հետո կարգին բան փոխեք : Երեխան պետք է ամեն դասից հետո հոգու թռիչք ունենա , իր կյանքի առաքելությունը սահմանի , ապրելու խթան ունենա , առաջ գնալու ցանկություն ու ուժ ստան , ոչ թե ...
Ես խնդրելու եմ հենց համակարգող խմբի անդամները իրենց ընկալածը ներկայացնեն , որ հասկանամ ,թե ի՞նչ վերլուծության են ենթարկում այս գործերը : Արդյունքում ըստ իրենց երեխան ինչ է վերցնելու :
Խնդրում եմ կոշտ արտահայտություններ չտեղաք գրառմանս տակ : Ես կառուցողական վերլուծություն եմ ակնկալում , քանի որ մարդ եմ էլի, կարող է չեմ հասկանում , որ ճիշտը «գերեզմանն է»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել