Միշտ չէ, որ կանայք իրենց արտաքինին հետևում են հենց իրենց համար: Կանանց մեծամասնությունը արտաքինի վրա աշխատում է, որպեսզի գրավի հակառակ սեռի ուշադրությունը, բայց կան բաներ, որոնք տղամարդիկ չեն սիրում, երբ նկատում են կանանց վրա: 

Հոնքերի դաջվածք

Տղամարդկանց վանում են այն կանայք, որոնց հոնքերը դաջված են: Նրանց համար դա ուղղակի տհաճ է։ Որքան էլ շատ ու լավ առավելություններ ունենա կինը, միևնույն է, երբ նրա հոնքերը դաջված են, տղամարդը սկսում է խուսափել կնոջից: 

Ճոխ, երկար, փայլուն եղունգներ

Պարզվում է, որ ոչ միայն չխնամված եղունգներն են տհաճ տղամարդկանց, այլ նաև չափից դուրս երկար եղունգներն էլ նրանց հաճելի չեն:

Բեղեր

Տղամարդկանց համար միևնույն է, թե դրանք ինչ պատճառներով են աճում: Նրանց համար կարևոր է, որ կինը տարբերվի տղամարդուց և անցանկալի մազեր չունենա:

Որոշ կանայք պնդում են, որ դրանք այդքան էլ չեն երևում, և չեն ցանկանում ազատվել դրանցից: Սակայն ո՞ւմ է հաճելի համբուրվել բեղերով կնոջ հետ:

Ներքնազգեստ, որը երևում է հագուստի տակից

Եթե կարծում էիք, որ դա դուր է գալիս տղամարդկանց, չարաչար սխալվում էիք: Տղամարդկանց նյարդայնացնում է նույնիսկ այն կրծկալը, որի գույնը չի համապատասխանում հագուստի գույնին:

 

Դեղին ատամներ

Կարծում եմ, որ սա երկու սեռին էլ դուր չի գալիս: Բայց պետք է նշենք, որ սա շատ հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, քանի որ նրանք են շատ հաճախ ծխում և սուրճ խմում:

Կեղտոտ մազեր

Այստեղ պետք է համաձայնենք: Ներկայումս ժամանակի սղության պատճառով միգուցե կանայք չեն հասցնում հետևել մազերի մաքրությանը, բայց ամեն ինչ այնքան է զարգացել, որ մազերը հաճախ լվանալու կարիք էլ չկա: Կան հատուկ սփրեյներ, որոնք օգնում են մազերը մաքուր պահել:

 

Միանմանություն

Դա բոլորին է նյարդայնացնում: Ներկայիս կանայք ձգտում են նմանվել մեկը մյուսին: Բոլորի մոտ նույն արտաքին տեսքն է: Բոլորը միանման են, և եզակի բան չես կարող գտնել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել