Ֆիլիպինների Կաբանկալան քաղաքի 122-ամյա բնակչուհին բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը, գրում է Daily Motion-ը։

Փաստաթղթերի համաձայն՝ Ֆրանցիսկա Սուսանոն լույս աշխարհ է եկել 1897 թվականի սեպտեմբերի 11-ին: Ներկայում Ֆիլիպինների իշխանությունները ստուգում են այդ թվի ճշմարտացիությունը։ Եթե նրանց հաջողվի հաստատել, որ երկարակյաց կինն իսկապես ծնվել է 19-րդ դարում, նա կճանաչվի աշխարհի ամենատարեց կինը։

Նախկինում Սուսանոն աշխատել է ֆերմայում, լույս աշխարհ է բերել 14 երեխա: 

Նրա վստահեցմամբ՝ այսքան տարի ապրել է թարմ բանջարեղենի և իր շրթհարմոնի շնորհիվ, որն ամեն առավոտ դեռ նվագում է։

Երկարակեցության ռեկորդը պատկանում է ֆրանսուհի Ժանն Կալմանին, որը մահացել է 1997 թվականին՝ 122 տարեկան և 164 օրական հասակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել