Արամ Սարգսյանն Ամուլսարի բնապահպաններին մեղադրել ա ՌԴ-ից աշխատավարձ ստանալու ու մեր զինվորից հաց խլելու մեջ: Նա նաև կոչ է արել ամուլսարցիքին յան տալ էդ հանքից ու մտահոգվել Սևանի վիճակով...

Լավ, ենթադրենք՝ ՌԴ-ն ինչ-որ անհասկանալի պատճառով պայքարում ա Ամուլսարը փրկելու համար, է, թող, օրինակ, ԱՄՆ-ն էլ Սևանի փրկությամբ զբաղվի: ԱՄՆ-ի չափ վարձու բնապահպան Հայաստանում ոչ մեկ չունի: Սևանը, որ փտեց, ո՛չ զինվորը հաց կունենա, ո՛չ էլ զինվորի ծնողը: Պարոն Սարգսյան, բա մի հատ ձեր ընկերներին կոչ արեք, թող կպնեն գործին: Դե, մենք՝ հայերս, ակնհայտորեն թքած ունենք թե՛ Սևանի, թե՛ անտառների, թե՛ Ամուլսարի վրա... Թող գոնե գործակալները տեր կանգնեն:

Իհարկե, չեն կանգնի, իրենց հիմա շուխուռ պետք չի, Սևանը ճահիճ էլ դառնա, ծպտուն չեն հանի, քանի որ վլաստն իրենցն ա:

#london_is_the_capital_of_great_britan

Հ.Գ. Իմիջիայլոց, թե՛ Սևանի և թե՛ Ամուլսարի խնդիրների մասին ես տեղեկացել եմ նույն Սուլեյմանյանի տեսանյութերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել