Նիկոլի մոտ ոչինչ չի փոխվում: Ով աշխատի, իսկ ով էլ շարունակի էժան մանիպուլյացիաները:
Նիկոլինը միմիայն մանիպուլյացիայի շարունակականությունն ապահովելն է:
Դիվանագիտություն, ռազմական գործ, երկրի ղեկավարում և այլն: Որտեղ պիտի լինի աշխատանք, այդտեղ Նիկոլը չկա:

Բայց մի փոքր իսկ էժան մանիպուլյացիայի հնարավորության դեպքում՝ ոչ մի խնդիր, Նիկոլը պատրաստ է:
Նիկոլի «աշխատանքի» պատճառով է, որ գրեթե բոլոր միջազգային կառույցները հավասարության նշան դրեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջև այն դեպքում, երբ ագրեսորն ադրբեջանական կողմն է:

Նիկոլի չաշխատանքի պատճառով է, որ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի թողած սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմները մինչև հիմա չկան, որովհետև Նիկոլին դա հետաքրքիր չէ: Ինքն էժան մանիպուլյացիաներով է զբաղված:

Նիկոլն առաջնագծում է, բայց ոչ թե երկրի ղեկավարման կամ արտաքին մարտահրավերները չեզոքացնելու, այլ առաջնագծում է այդ ոլորտների մանիպուլյացիան հավաքական կերպով ապահովելու համար:

Վերնագրեր պաշտող ու նյութի բովանդակության մասին գաղափար չունենալու անհասկանալի երևույթը քանի մեզանում կա, ուրեմն Նիկոլն էլ այդ վերնագրերի անբաժան մասն է լինելու, քանզի վերջինիս հարցի էությունն ու, առավել ևս, երկրի ղեկավարի պաշտոնում աշխատելն ու խնդիրներին լուծում տալը երբեք չի հետաքրքրել:

Նիկոլի դեպքում միայն թեմա լինի: Կեղծ, բայց գրավիչ վերնագիրը կգրի, ու այդ վերնագրի մեջ անպայման կլինի ինքը:

Հ.Գ. Մեկ էլ չմոռանամ ձեզ հիշեցնել, որ Նիկոլը ՀՀ զինված ուժերի հաջողությունների հետ այնքան կապ, ազդեցություն ու ներգրավածություն ունի, ինչքան ես ՌԴ սահմանադրական փոփոխություների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել