Սիմոնյան Ալենը հայտարարում է, թե Արցախը բանակցային սեղանից հանել է Ռոբերտ Քոչարյանը, և այդ հայտարարությունն անում է վրացական լրատվամիջոցին տված հարցազրույցի ընթացքում, այսինքն՝ անբարո ստով ներքին հանրությանը կերակրելու հաջողությունների գլխապտույտից ուշաթափվածը հիմա էլ տականքի նույն կեցվածքով աշխարհին է հանդես գալիս։ Լա՛վ, դուք եք ապուշ, ձեզ ծափահարողն է ապուշ, հո ամբողջ աշխարհն ապուշ չէ՞, վերջապես չեն հավատալու՝ Քոչարյանն Արցախը դուրս է բերել բանակցային սեղանից, ասելու են՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակը չի տիրապետում Արցախյան խնդրի բանակցային գործընթացին։

Իսկ Արցախը բանակցային սեղանից դուրս է մղվել դեռ 1996 թվականին, երբ ՀՀ ղեկավարն էր Սահմանադրական կարգի տապալմամբ նախագահի պաշտոնում վերընտրված, այնժամ դասալիք, այժմյան վարչապետ Փաշինյանի քաղաքական հայրը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն, ի դեպ, Արցախի՝ բանակցային սեղանից հեռացնելը պայմանավորել էր բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակահարմարությամբ։

Ու սա Նիկոլի իշխանությունն է։

Հ.Գ. Artur Danielyanը ճիշտ էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել