Ով ինձ կբացատրի, անկեղծ չեմ հասկանում, ոնց է լինում, որ ռուս-վրացական պատերազմի ժամանակ Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն պաշտպանում է Ռուսաստանին ու մեղադրում Վրաստանին, իսկ Մարգարիտա Սիմոնյանի գրառման պատճառով Տեր-Պետրոսյանի կողմնակիցները նրան Հայաստանում Պերսոնա Նոն Գրատա հայտարարելու համար ստորագրություն են հավաքում։

Հարցն անկեղծ է, առանց նրանց քայլը դատապարտելու հավակնության, առանց սարկազմի։

Ինձ պրոցեսներում միշտ տրամաբանությունն է հետաքրքրում, անձերը, նրանց հատկությունները, լավ կամ վատ լինելը ինձ համար երկրորդական են։

Կամ տրամաբանություն չկա, կամ լրիվ այլ՝ կոնկրետ պահից ելնելով՝ դիսկրետ տրամաբանություն կա այս ամենի մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել