Իսկ հիմա լուրջ.
Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ սահմանին ադրբեջանական ագրեսիան մի շարք խնդիրներ վեր հանեց:
Չնայած նրան, որ նույնիսկ ամենաարմատական ընդդիմադիրները համախմբվեցին պետության և բանակի շուրջ, ՀՀ իշխանությունն այդպես էլ չկարողացավ ապահովել ադրբեջանական ագրեսիայի դեմ պատշաճ միջազգային արձագանք և սա այն դեպքում, երբ թշնամու հարձակումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների դեմ էր: Այսինքն պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ էր` միջազգայնորեն ճանաչված սուբյեկտի, ՄԱԿ-ի լիիրավ անդամ հանդիսացող պետության: Բացի Գվատեմալայի փոխխոսնակի թաքուն և ժպիտ առաջացնող հայտարարությունից որևէ լուրջ արձագանք, միջազգային որևէ հայանպաստ արձագանք իշխանությունները չկարողացան ապահովել:
Փոխարենը մեր իշխանությունը սահմանի կռվի ամենաթեժ պահին, կռիվը թողած ընդդիմադիրների դեմ ֆեյքային սուտ արշավներ էր կազմակերպում: Չեմ խոսում կռվի էպիկենտրոնում գտնվող և թուրքերին փառապանծ ջարդ տված գեներալ Խաչատուրովի նկատմամբ խանդոտ փնթնփնթոցների մասին:
Սրանք էին Տավուշի դասերը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել