Գեղեցկությունը շատերին է գրավում, բայց երբ գեղեցիկը համեմվում է խելացիությամբ և բարությամբ, հաջողությունն ավելի մոտ է լինում: Այսպիսի վառ օրինակ է Մոնիկա Բելուչին:

Խիստ կանոններով դաստիարակաված, հասարակ ընտանիքից աղջիկը այսօր շատ շատերիս համար օրինակ է:

Ահա թե ինչ է ասել գեղեցկության, սիրո ու հարմոնիայի մասին գեղեցկուհին:

  1. Գեղեցկությունը կնոջ համար գլխացավանք դառնում է երկու պարագայում՝ երբ այն չկա կամ էլ չափազանց շատ է:
  2. Ինքս ինձ հետ շատ հարմար եմ զգում, և գեղեցկությունն այստեղ կապ չունի: Շատ գեղեցիկ մարդկանց գիտեմ, որոնց կյանքն իսկական դժոխք է: Ներքին հանգստությունը գեղեցկության հետ բացարձակ կապ չունի: Պետք է ներքուստ հանգիստ լինես: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ ներքուստ խաղաղ եմ:

  3. Տղամարդու համար սերը կյանքի մի մասն է, իսկ կնոջ համար մի ամբողջ կյանք է:
  4. Սերն ապրում է միայն այն ժամանակ, երբ կան փոխադարձ հարգանք և ազատություն: Հիշեք, որ մարդիկ սեփականություն չեն:
  5. Երբ դեռ չափազանց երիտասարդ էի, փորձում էր բոլորին ապացուցել, որ ուղեղ ունեմ, իսկ հիմա ինձ համար միևնույն է:
  6. Կարծում եմ՝ անմտություն է երիտասարդների կողմից կյանքը խնջույքների վրա վատնելը: Այդ տարիքը պետք է օգտագործել ճիշտ և իմաստուն, որպեսզի հետո չափսոսաս վատնած ժամանակի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել