Ըստ լուրերի, հրաժարական է ներկայացրել Ադրբեջանի ԱԳ երկարամյա նախարար Էլմար Մամեդյարովը։
Պարզվում է՝ Ադրբեջանի համար ծանր այս օրերին Ալիեւը փնտրել-փնտրել ու չի գտել Մամեդյարովին։
Հետո Ալի Ասադովը ասել է, թե Մամեդյարովն իր գործը տանից է անելու։
Դե, էս վերջին տավուշյան պարտությունից գազազած Ալիեւն էլ քավության նոխազ է փնտրել ու գտել է տանից աշխատող Էլմարին։

Ըստ տրամաբանության, հաջորդ նոխազը պիտի լինի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել