Բրիտանիայի 7-ամյա բնակիչը բառերի գլուխկոտրում է կազմել Էլիզաբեթ Երկրորդ թագուհու համար, որպեսզի վերջինս չձանձրանա Վինձորի ամրոցում մեկուսացման ժամանակ:

Ինչպես փոխանցում է Insider.com-ը, 7-ամյա Տիմոթիի մայրը՝ Ջո Մեդերսը, տեղի լրատվամիջոցին հայտնել է, որ տղան «մտահոգված է եղել թագուհու տրամադրության համար և որոշել է նրա համար վզարճալի մի բան անել և իր իսկ ձեռքով գլուխկոտրուկ է պատրաստել»:

Փոքրիկի կազմած գլուխկոտրուկը կազմված է եղել «երջանկության» թեմային առնչվող բառերից: «Թանկագին թագուհի Էլիզաբեթ, հավանաբար Դուք տխուր կամ միայնակ եք զգում Ձեզ մեկուսացման մեջ, այդպիսով մտածեցի, որ կարող եմ Ձեզ համար բառերից կազմված գլուխկոտրուկ պատրաստել, որպեսզի մի փոքր զվարճանաք»,- թագուհուն ուղղված նամակում գրել է Տիմոթին:

Մեդերսը կիսվել է նաև թագուհու աշխատակազմից ստացած նամակով, որով Նորին Մեծությունը շնորհակալություն էր հայտնում տղային:

«Թագուհին ցանկանում է, որ գրեմ և շնորհակալություն հայտնեմ քեզ քո բարի նամակի և գլուխկոտրուկի համար, որն ստեղծել ես հատուկ Նորին Մեծության համար: Քո խոհեմությունը գովելի է, և թագուհին հուսով է, որ դու լավ ես և ապահով ստեղծված իրավիճակում»,- ասվում է Վինձորից ստացված նամակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել