Չնայած հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի՝ Տավուշի ուղղությամբ տեղ գտած սրացումներին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչպես երեկ օրվա ընթացքում, այնպես էլ այսօր գիշերը օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը և մշտապես պատրաստակամ են անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալ հակառակորդի ցանկացած սադրանքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել