Հումորիստ, շոումեն Միխայիլ Գալուստյանը որոշել է իր կողմը գրավել Քիմ Քարդաշյանի հետեւորդներին։ Նա  դեռ ունի 178 միլիոն, իսկ Միխայիլն՝ ընդամենը 12 միլիոն հետեւորդ:

Ահա Գալուստյանը «անհավանական հնարքով» տեսանյութ է տեղադրել։

«Դիմավորեք յուրահատուկ փողոցային մոգությունը ժամանակակից մեծագույն իլյուզիոնիստ մաեստրո Գալուստինիից, և նրա ուշագրավ՝  @kimkardashian-ի հետեւորդներին գողանալու հնարքը։ Հնարքը մանրակրկիտ նախապատրաստություն է պահանջում, մի փորձեք դա կրկնել տանը»,- Instagram-ում գրառումն այսպես է մակագրել Գալուստյանը։

Գալուստյանը հնարքի ընթացքում ինչ-որ բան է արել երկու հեռախոսների հետ, եւ վուալա, հայտնի աստղի բոլոր հետեւորդներն անցնում են նրան:

Տեսանյութն առաջիններից մեկը մեկնաբանել է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը։

«Ժորիկ, ի՞նչ ես անում, Վասյա։ Մերոնքականներից չեն գողանում»,- գրել է Մարտիրոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել