Իրենցքայլականները վրդովված են մի աղջկա խոսքերից, ով ասել էր, որ օրենքն արհամարհած ունի, երբ ոստիկանը պահանջել էր դիմակ կրել։

Իրենցքայլականների վրդովմունքն անհասկանալի է, աղջիկը մտածում է ճիշտ այնպես, ինչպես իրենք. ինչ տեսել է, այն էլ անում է։

Աղջիկն ի՞նչ պակաս «ժողովուրդ» է՝ իշխանության տերը, իսկ «ժողովուրդն» օրենքից բարձր է, ինչ կուզենա, կանի։ Կուզենա՝ դատարաններ կշրջափակի, կուզենա՝ դատավորին կպարտադրի իր վճիռը, կուզենա՝ կառավարության կամ ռադիոտան դուռը կջարդի կամ ասֆալտին կպառկացնի ու կնկարի Ֆեյսբուքում գցելու համար։ Կուզենա՝ ՍԴ դատավորներ կփոխի ու սահմանադրություն կխախտի, երբ ցանկանա։ Մի խոսքով՝ հեղափոխական սերունդ է և ձերքայլական ապագա պատգամավոր՝ ձեր ապագա կոլեգան։

Դուք եք նրան «ծնել» ու դուք էլ իր հետ պետք է համակերպվեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել