«Քաղաքացին տուգանվելու «մատերիալ» չէ, որ առավոտ դուրս է գալիս, մենք ասում ենք՝ որտեղ բռնենք, մի հատ տուգանենք էս մարդուն»․ Նիկոլ Փաշինյան։

24․05․2018

Իրականություն. միայն վերջին շուրջ 2 ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ՀՀ քաղաքացիներին տուգանել է 711 միլիոն 110 հազար դրամով, այսինքն՝ մոտ 1,5 միլիոն դոլարով։ Դիմակ չկրելո՛ւ համար։ Թե ինչքան են տուգանվել ՀՀ քաղաքացիներն այլ պատճառներով, կնշենք մեկ այլ անգամ։

***

«Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու «մատերիալ» չէ». Նիկոլ Փաշինյան։

09․07․2020

Իրականություն. Հայաստանում հուլիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 30 346-ի, մահվան ընդհանուր դեպքերը 706-ն են: 1 միլիոն բնակչին ընկնող հաշվարկով Հայաստանում արձանագրվող մահացության թիվն աշխարհի միջինից բարձր է 2,5 անգամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել