Երբեմն լինում են այնպիսի իրավիճակներ, որ ուղղակի թևաթափ ես լինում ու ոչինչ չես ցանկանում անել: Պետք է անես, բայց արի ու տես, որ ցանկություն ու ձգտում արդեն չունես: Կարծես ամեն ինչ նորմալ է, բայց առաջ գնալու ուժ չկա:

Շատ հաճախ այսպիսի իրավիճակներում օգնության է հասնում հին իմաստունների խոսքերը: Այսօր այդ իմաստուններից մեկը Կոնֆուցիոսն է:

Մոռացե՛ք վիրավորանքը, բայց մի՛ մոռացեք բարությունը
2. «Վիրավորվելը կամ թալանելը ոչինչ է, եթե դադարեք դա հիշելուց»

Վիրավորանքը մարդուն ներսից քայքայում է: Երբեք չպետք է կուտակել դրանք հոգու ներսում: Դրանք, որքան հնարավոր է, շուտ պետք է մոռանալ: Այո՛, դժվար է, բայց հաղթահարում է նա, ով ունի մեծ հոգի ու ուժ:

Երբ կթվա, որ նպատակն անհասանելի է, մի՛ փոխեք այն, փոխեք մոտեցման ձևը

Անհասանելի նպատակներ չկան: Լինում է այնպես, որ ուղղակի սխալ ճանապարհ եք ընտրում այդ նպատակին հասնելու համար: Պետք չէ շտապել: Աշխատեք իրավիճակին կողքից նայել ու հասկանալ մոտեցման սխալը: 
Հավատացե՛ք, լուծումն ինքն իրեն կգա: 

Ճի՞շտ է արդյոք չարին բարությամբ պատասխանել: Այդ դեպքում ինչպե՞ս պատասխանել բարությանը։

Ուրեմն այսպես, բարությանը պետք է բարությամբ պատասխանել, իսկ չարին՝ արդարությամբ: 

Հիմար սովորություններից կարող ես ազատվել հիմա, ոչ թե վաղը

Երբեք պետք չէ սպասել երկուշաբթի օրվան կամ ինչ-որ ամսաթվի, եթե փոփոխություն ես ցանկանում անել: Եթե որոշել ես ինչ-որ բան փոխել, արա դա հիմա, հակառակ դեպքում կկորի ոգևորվածությունն, ու այլևս չես ցանկանա դա անել: 


Եթե խոսում են մեջքիդ ետևում, ապա դու նրանցից առաջ ես

Երբեք ուշադրություն չպետք է դարձնել, թե ինչ են խոսում: Մարդիկ կարող են քեզ քննադատել, քննարկել, ատել և նախանձել: Բայց սա իրենց գործն է: Թո՛ղ խոսեն: Յուրաքանչյուրը ինքն է ընտրում իր կյանքը՝ սխալներ գործելով և հաջողության հասնելով: Մարդիկ միշտ են դժգոհ լինելու, այդ պատճառով էլ երբեք չպետք է լսել հասարակության կարծիքը: Իսկ եթե մարդիկ խոսում ու բամբասում են քո մասին, ուրեմն գիտեն, որ դու տարբերվում ես, ու փորձում են քեզ նմանվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել