Armlur.am-ը գրում է․

 Armlur.am-ը երեկ հայտնել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է ՍԴ նախկին անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի ու Ֆելիքս Թոխյանի  և ՍԴ նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանի՝ Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը։

Այսօր ArmLur.am-ը փորձել է ՍԴ արդեն նախկին անդամ Ֆելիքս Թոխյանից պարզել, թե ինչ քայլեր են անելու սրանից հետո: Նախ նշենք, որ Թոխյանը չէր ցանկանում այս պահին մեկնաբանություն տալ, սակայն ամեն դեպքում ընդգծեց, որ մերժվել է միայն միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը: «Նրանք մերժել են միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ հայցը, իսկ իրավունքների խախտման մեր դիմումն ընդունել են», – նշեց նա:

Թոխյանը նշեց, թե որևէ քայլի չեն պատրաստվում դիմել եւ սա նորմալ իրավական գործընթաց է գնահատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել