Պարետի որոշմամբ հուլիսի 9-ից հանրային բաց տարածքներում դիմակ կրելուց ազատվում են քրոնիկ շնչառական հիվանդություններ, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք։

Բայց կա պայման․ այդ մարդիկ պետք է իրենց հետ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ:

Ինչ-որ բան ինձ հուշում է, որ շուտով ողջ հայ ժողովուրդը տառապելու է շնչառական քրոնիկ հիվանդություններով կամ սրտային խնդիրներով։ Գոնե «բժշկի թղթով» այդպես է լինելու։

Մարդիկ կգերադասեն բժիշկներից հիվանդության թուղթ գնել, քան շոգին մենակ քայլելիս դիմակ կրել։ Համ էլ մեկ անգամ բժշկից թուղթ գնելն ավելի էժան կնստի, քան մի քանի անգամ տուգանվելը։

Սրանց տեսակը հաշվի առնելով՝ մարդ չի կարողանում ազատվել այն կպչուն մտքից, որ այդ որոշումն ընդունել են, որպեսզի Արսեն Թորոսյանի ենթակայության տակ հայտնված հիմնարկները հնարավորություն ստանան «հիվանդության թուղթ» ծախելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել