Ժողովրդին գոտեպնդելու փոխարեն Նիկոլ Փաշինյանն անամոթաբար ծաղրում է ՀՀ քաղաքացուն։ Թե բա. «Ինձ համար անակնկալ էր, որ կան մարդիկ, որոնց շրջապատում կորոնավիրուսով վարակվածներ չկան...»։

Հասկանո՞ւմ եք, ամեն օր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են զոհվում COVID-19-ից, ամեն օր ընտանիքներ են դժբախտանում, ամեն օր արցունք ու տխրություն է մտնում հերթական հայկական ընտանիք, իսկ դրա գերագույն գլխավոր պատասխանատուն ծաղրում է ժողովրդին, հեգնում ու իր արտահայտություններով այս ամենի պատասխանատվությունը կրկին փորձում գցել ժողովրդի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել