Ստորագրում եմ իմ ասած ամեն բառի տակ

Ուրեմն որոշ հիվանդ կանայք և տղամարդիկ պարբերաբար ամենալկտի և սեռապաթոլոգիկ հայհոյանքներով գրություններ են ուղարկում իմ մեսենջերի օգտահաշվին:

Հերթական հիվանդ, չար և, ենթադրաբար, ֆրոյդյան լուրջ բարդույթների հավաքածու ունեցող, հայրենիքը լքած և փախստականի ճամբարում իր մի կտոր հացը գտած կինը մեսենջերով ինձ ռուս հարբած մուժիկի հայհոյանքներ էր ուղարկել, ում ես պատասխանել եմ շատ խաղաղ և սոլիդ:

Եւ ահա իմ Ֆյսբուքում բնակվող ՀՀ հատուկ ծառայությունները, իշխանության ֆեյքանոցի լրատվական պորտալներում դնում են իմ ուղարկած ձայնային հաղորդագրությունն ու տարածում են:

Ավելի լավ գովազդ դժվար անեիք ինձ։ Կրկնում եմ ասածս յուրաքանչյուր բառը․ այո, ես երջանիկ կին եմ, ես միշտ սիրված կին եմ, այո՛, ես ունեմ հրաշալի ընտանիք ու հրաշալի ընկերներ ու ես, այո՛, հաջողակ կին եմ:

Եվ ես շարունակում եմ պնդել ու չեմ դադարելու դա ասել ամեն օր ու ես սարսափելի խղճում եմ չար, չսիրված ու էդ չսիրվածության բարդույթից գեղեցիկ ու հաջողակ կանանց ատող տեսակին: Այո՛, բոլոր նրանք, ովքեր լքել են հայրենիքն ու դրսերից առավոտից-երեկո Ֆեյսբուքի դիմաց նստած հայհոյում են, և կապ չունի՝ ում են հայհոյում` իշխանությանը թե ընդդիմությանը, այս խոսքերս վերաբերում են բոլոր հայհոյողներին ու ատելություն տարածողներին: Գլուխ եմ խոնարհում իմ այն հայենակիցների առաջ, ովքեր տարբեր պատճառներով լքել են Հայաստանը, բայց չեն չարացել ու ատելու և հայհոյելու փոխարեն փորձում են օգնել իրենց հայրենիքին:

Էդ ձայնային հաղորդագրությունն էլ դնում եմ իմ էջում:

Նույն անբարո ոճով տարածում են իմ ընկեր Գեւորգ Պետրոսյանի ձայնագրությունը, որտեղ Գեւորգն իր ընտանիքն ու իր երեխաներին հայհոյողին փորձում է կանչել պատասխանատվության։

Ոչ մի իշխանություն դեռեւս այսքան չի իջել, որ մտնի մեր անձնական նամակագրությունների մեջ։

Բնականաբար, սա եւս ես ուղարկեցի եվրոպական կառույցներին ու ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել