News.am-ը գրում է․

Ամերիկացի սուպեմոդել Նաոմի Քեմփբելւ մերկ լուսանկարվել է մետրոյում։ Լուսանկարները հրապարակվել են նրա Instagram-յան էջում։

50-ամյա մոդելը մերկ մարմինը ծածկել է Valentino նորաձեւության տան պայուսանկաներով։ Մեկնաբանություններում աստղը նշել է, որ դրանք ապրանքանիշի համար արխիվային նկարահանման չհրապարակված կադրերն են։

Ֆոտոշարքի հեղինակները լուսանկարիչներ Ինեզ վան Լամսվերդեն են եւ Վինուդ Մատադինը։ Չի նշվում, թե նկարահանումը երբ է տեղի ունեցել։

Երկրպագուներին զարմացրել է Քեմփբելի անկեղծ ֆոտոշարքը։ «Ինչպե՞ս ես արել դա ու չես հայտնվել մարդկանց աչքի առաջ։ Պատմիր», «Անհավանական համարձակ», «Այսպիսի հիասքանչ մարմնի դեպքում դա այնքան էլ բարդ չէ», «Շշմեցող է, ինձ համար դու միշտ աշխարհի լավագույն մոդելը կլինես», «Այ սա է իսկական ինքնավստահություն ու տաղանադը»,- մեկնաբանություններում գրել են նրանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել