Շատերը երևի մոռացել են, որ 6 տարի առաջ «քաղաքակիրթ» աշխարհը պատժամիջոցների մի շատ լայն փաթեթ կիրառեց Ռուսաստանի դեմ: Այն կոչված էր պատժելու ՌԴ-ին Ղրիմը վերադարձնելու ու փաստացի Սև ծովը գրավելու համար: Օբաման պնդեց, որ պատժամիջոցների արդյունքում ՌԴ տնտեսությունը փշրված է, հենց այդ բառը օգտագործեց: Անցավ 6 տարի, ռուսները սկսեցին նույնիսկ պանիր արտահանել, դարձան ցորենի համար մեկ արտահանողը, մտան նաև Սիրիա ու Լիբիա: Իսկ ԵՄ վերջի զեկույցի համաձայն՝ նույն Ղրիմում ՌԴ-ն ներդրեց 36 ԱՆԳԱՄ ավելի շատ գումար, քան ԵՄ-ն ողջ Ուկրաինայում։ Բայց քարոզչական ալիքի տակ մնացած լիքը ուկրաինացի մտածում ա, որ իրենք ճիշտ ուղու վրա են, մինչդեռ պատժամիջոցների տակ «ճռացող» Պուտինը հանրաքվեում հավաքեց 78%, իսկ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի լուրջ նախադրյալներ կան...

Վերոհիշյալ ԵՄ զեկույցում որպես անհրաժեշտ քայլ է ներկայացվում արևելյան գործընկերության երկրների ինքնիշխանության նվազումը, նրանք դա անվանում են «shared sovereignty»:

#վորոնեժ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել