Երբեք չեմ արդարացնի նրանց, ովքեր 2018-ին գնացին ու կանգնեցին «հեղափոխական հարթակին» ու օժանդակեցին Նիկոլ Փաշինյանին իշխանության զավթման հարցում։ Երբեք չեմ կարող մոռանալ մեր շատ ու շատ մշակութային գործիչների այդ մեծագույն սխալը։ Բայց և ընդունում եմ, բոլորս էլ սխալական ենք ու այստեղ ավելի կարևոր է սխալը գիտակցելն ու ուղղվելը, իհարկե, նաև պատասխան տալով գործածի համար։
Այսօր նմանատիպ իրավիճակում է հայտնվել Արամոն։ Եվ այս թեմայով անպայման կուզեմ մի քանի բան ֆիքսենք։
- Արամոն 2018-ին գնաց ու փողոց փակեց, Հրապարակից ելույթ ունեցավ պաշտպանեց «հեղափոխությունը» և դարձավ նիկոլական ֆեյքերի սիրելին՝ աստղը։ Հիշում եմ, ոնց էին մեկնաբանություններում լիզում Արամոյի փառքը։
- Արամոն այսօր հասկացել է, թե ինչ մեծ սխալ է թույլ տվել երկու տարի առաջ ու հիմա բարձրաձայն խոսում է դրանից՝ ու խոսում է կոշտ, իրերը կոչելով իրենց անուններով։ Եվ ի՞նչ։ Նիկոլական ֆեյքերը հիմա հրահանգ են ստացել հայհոյել, անիծել, կշտամբել Արամոյին՝ այդ «հակահեղափոխականին»։ Չէ՞ որ նա համարձակվել է բացել աչքերը։
- Զոմբիները դեմոնստրատիվ նեղվել են Արամոյի բառապաշարից։ Հասկանու՞մ եք, ամեն օր Նիկոլի մաղթը լսող, հավանող ու տարածող զոմբիները նեղվել են Արամոյի կոշտ բառապաշարից։ Իրենցքայլական վարչապետի բառապաշարը հեչ, Արամոյինը՝ մեջ։

Ի՞նչ ասեմ։ Ինչ էլ ասեմ, կիսատ է լինելու։

Իսկ Արամոյին ուղղակի հուշեմ՝ գուցե Նիկոլի ֆեյքերի ֆաբրիկայի հարձակումը հենց այն պատիժն է, որ կրում ես 2018-ի մեծագույն սխալիդ համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել